Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
Ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը
09.06.2020
2020թ․ առաջին եռամսյակում ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը
Մասնավորապես բանկերի հաճախորդների թիվն աճել է` 62 848-ով կամ 2.1%-ով։
- Ֆիզ. անձինք` 61 831-ով կամ 2.1%-ով
- Իրավ. անձինք՝ 1 017-ով կամ 1%-ով։
Ի դեպ նշենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 153 258-ով կամ 2.6%-ով ավելացել են նաև հաճախորդների հաշիվները։
- Ֆիզ. անձանց հաշիվներն ավելացել են՝ 150 748-ով կամ 2.6%-ով
- Իրավ. անձանց հաշիվները ավելացել են` 2 510-ով կամ 1.2%-ով
Հայաստանի բանկերի միությունը շնորհակալություն է հայտնում բանկերի հավատարիմ հաճախորդներին վստահության համար և, հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, ևս մեկ անգամ հորդորում է օգտվել առևտրային բանկերի հեռավար սպասարկման ամբողջական գործիքակազմից։